Կառավարության նիստի օրակարգ

03 Սեպտեմբերի, 2026

1. «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՎՐՈՖՈՒՐՆԻՏՈՒՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արտաքին հետախուզության ծառայության պետ` Քրիստիննե Գրիգորյան
4. Գույք նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Ասատուր Վարդանյան
5. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արսեն Թորոսյան
6. Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Գրիշա Արթուրի Ոսկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
8. Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրման մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արսեն Թորոսյան
9. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին («Պարզեցված մաքսային միջանցք»)» արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Էդուարդ Հակոբյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Էդուարդ Հակոբյան
11. Գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Դավիթ Թադևոսյան
12. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
13. Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
14. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արսեն Թորոսյան
15. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Էդուարդ Հակոբյան
Տվյալների վերջին թարմացումը` 2026-09-02 18:05:38

Օրակարգերի արխիվ