Կառավարության նիստի օրակարգ

07 Մայիսի, 2026

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
2. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
3. Անշարժ գույք անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
4. Գույք փոխանցելու, ամրացնելու և նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 917-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
8. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
9. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԵԼԻՍՍԻՄՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1124-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 365-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
12. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
13. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
14. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
(Չզեկուցվող)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Անդրանիկ Սիմոնյան
15. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Անդրանիկ Սիմոնյան
17. Գրիգոր Արթուրի Հարությունյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
18. «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն» մասնաճյուղ ստեղծելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 803-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
Տվյալների վերջին թարմացումը` 2026-05-06 09:59:11

Օրակարգերի արխիվ