Կառավարության նիստի օրակարգ

23 Մայիսի, 2019

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Ավինյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Զարուհի Բաթոյան
3. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Զարուհի Բաթոյան
4. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Զարուհի Բաթոյան
5. Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին
Զարուհի Բաթոյան
6. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
(չզեկուցվող)
Արտակ Զեյնալյան
7. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-118-25.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին
(չզեկուցվող)
Արտակ Զեյնալյան
8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արտակ Զեյնալյան
9. «Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «Ռենկո» Ս.պ.Ա-ի միջև շրջանակային համաձայնագրի համաձայն կնքված ուղղակի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» լրացուցիչ համաձայնագրին հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Արտակ Զեյնալյան
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Գառնիկ Պետրոսյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Նազենի Ղարիբյան
12. Գույք հետ վերցնելու և սեփականության իրավունքով հանձնելու մասին
(չզեկուցվող)
Գաբրիել Ղազարյան
13. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
14. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված Տրանշ Ա-ի վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
15. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
16. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վանևանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
17. Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն տալու մասին
Սուրեն Պապիկյան
18. Տեսչական մարմինների կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
20. Գույք հետ վերցնելու, ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 874-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1567-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
22. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
23. Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին
Տիգրան Խաչատրյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 29-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Տիգրան Խաչատրյան
25. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
Տիգրան Խաչատրյան
26. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
27. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Տիգրան Խաչատրյան
28. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
Տիգրան Խաչատրյան
29. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(չզեկուցվող)
Հակոբ Արշակյան
30. «Շարժական սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների մասին կոնվենցիայի և շարժական սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների մասին կոնվենցիայի՝ ավիացիոն սարքավորումների վերաբերյալ արձանագրության» ամփոփ տեքստը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
(չզեկուցվող)
Հակոբ Արշակյան
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 968-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Հակոբ Արշակյան
32. Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին
(չզեկուցվող)
Հակոբ Արշակյան
33. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին
(չզեկուցվող)
Ատոմ Ջանջուղազյան
34. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին
(չզեկուցվող)
Ատոմ Ջանջուղազյան
35. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Դավիթ Անանյան
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Դավիթ Անանյան
37. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գույք փոխանցելու և գույքի նվիրատվության մասին
(չզեկուցվող)
Դավիթ Անանյան
38. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Գրիգոր Հովհաննիսյան
39. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին
(չզեկուցվող)
Հակոբ Արշակյան
40. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Հակոբ Արշակյան
41. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Հակոբ Արշակյան
42. Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Սարհատ Պետրոսյան
43. «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու կապակցությամբ դրանում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Հակոբ Վարդանյան
44. «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու կապակցությամբ դրանում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Հակոբ Վարդանյան
45. «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով) փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Հակոբ Վարդանյան
46. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
47. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Դավիթ Անանյան
48. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(չզեկուցվող)
Արտակ Զեյնալյան
49. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը՝ գաղտնի)
Դավիթ Տոնոյան