Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

25 Հոկտեմբերի, 2012

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին
Դերենիկ Դումանյան
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Դերենիկ Դումանյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 734-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Դերենիկ Դումանյան
4. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրայր Թովմասյան
5. Որդեգրման մասին
Հրայր Թովմասյան
6. Որդեգրման մասին
Հրայր Թովմասյան
7. Որդեգրման մասին
Հրայր Թովմասյան
8. Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը հաստատելու, սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արմեն Երիցյան
9. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արմեն Երիցյան
10. «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արտեմ Ասատրյան
11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Արամ Հարությունյան
12. Գույք հանձնելու մասին
Սերգո Կարապետյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Տիգրան Դավթյան
14. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 727-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Տիգրան Դավթյան
15. Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևերի սահմանման մասին
Լևոն Շահվերդյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1758-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լևոն Շահվերդյան
17. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արմեն Աշոտյան
18. Արշակ Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների 2012 թվականի զորակոչից տարկետում տալու մասին
Արմեն Աշոտյան
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 37 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրանուշ Հակոբյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրանուշ Հակոբյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Վաչե Գաբրիելյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Վաչե Գաբրիելյան
23. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
24. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման կատարման ընթացքի մասին
Դավիթ Սարգսյան
26. Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին
Արմեն Ալավերդյան
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 995-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արման Սահակյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 915-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արման Սահակյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Երվանդ Զախարյան
31. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Երվանդ Զախարյան
32. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Վաչե Տերտերյան
33. Գ Ա Ղ Տ Ն Ի
Հրանտ Բեգլարյան
34. Գ Ա Ղ Տ Ն Ի
Վաչե Գաբրիելյան
35. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արթուր Օսիկյան
36. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արզուման Հարությունյան
37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արամ Հարությունյան
38. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հրայր Թովմասյան
39. Գնման գործընթաց կազմակերպելու մասին
Սերգո Կարապետյան
40. Կ. Միքայելյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին
Սերգո Կարապետյան
41. Գնման գործընթաց կազմակերպելու մասին
Վաչե Գաբրիելյան
42. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» ֆինանսավորման պայմանագրին հավանություն տալու մասին
Անդրանիկ Անդրեասյան
43. Ավտոմեքենա ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վաչե Տերտերյան
44. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Հրայր Թովմասյան

Լրացուցիչ

45. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1058-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արտեմ Ասատրյան