Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

19 Մարտի, 2015

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 687-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արտեմ Ասատրյան
3. Դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին
Հովհաննես Մանուկյան
4. Դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին
Հովհաննես Մանուկյան
5. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Հովհաննես Մանուկյան
6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Արմեն Երիցյան
7. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում, Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում տեղական հանրաքվեների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Արմեն Երիցյան
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում տեղական հանրաքվե նշանակելու մասին
Արմեն Երիցյան
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում տեղական հանրաքվե նշանակելու մասին
Արմեն Երիցյան
10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում տեղական հանրաքվե նշանակելու մասին
Արմեն Երիցյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 870-Ա և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1467-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Կարեն Ճշմարիտյան
13. Ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Կարեն Ճշմարիտյան
14. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին
Երվանդ Զախարյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Կարինե Հարությունյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Կարինե Հարությունյան
17. Արման Մարտիրոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Կարինե Հարությունյան
18. Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններ ու անձնագրավորում (վկայագրավորում) իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Նարեկ Սարգսյան
19. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Պավել Սաֆարյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Պավել Սաֆարյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 562-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Պավել Սաֆարյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 823-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Պավել Սաֆարյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վլադիմիր Գասպարյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 29-ի N 72 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արման Սահակյան
25. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին
Մարտին Սարգսյան
26. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Էդվարդ Նալբանդյան
27. «ՀԱՅՔ ԱՎԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին
Կարեն Ճշմարիտյան
28. Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին
Կարեն Ճշմարիտյան
29. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու մասին» շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Պավել Սաֆարյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջև «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» կառավարության արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին
Պավել Սաֆարյան
31. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին (2014 թ.)» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Պավել Սաֆարյան
32. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արա Նազարյան
33. Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին
Կարեն Ճշմարիտյան
34. Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Նարեկ Սարգսյան
35. Հարցը հանված է
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Արա Նազարյան
37. «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին
Գաբրիել Ղազարյան
38. Գույքի օտարմանը համաձայնություն տալու մասին
Գագիկ Բեգլարյան
39. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Գագիկ Բեգլարյան
40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 216-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Նարեկ Սարգսյան
41. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թվականների դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Պավել Սաֆարյան
42. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Պավել Սաֆարյան
43. Հարցը հանված է
44. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 915-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արման Սահակյան
45. Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1361-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Կարեն Ճշմարիտյան
46. Գ Ա Ղ Տ Ն Ի
Պավել Սաֆարյան
47. Գ Ա Ղ Տ Ն Ի
Սերգո Կարապետյան