Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

28 Ապրիլի, 2016

1. 2015 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին
Դավիթ Հարությունյան
2. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արտեմ Ասատրյան
3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մաuին
Արփինե Հովհաննիսյան
4. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արփինե Հովհաննիսյան
5. Հարցը հանված է
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1077-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արփինե Հովհաննիսյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 121 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Էդվարդ Նալբանդյան
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Էդվարդ Նալբանդյան
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը հաստատելու մասին
Էդվարդ Նալբանդյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1250-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արծվիկ Մինասյան
12. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծելու, մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Գրանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին
Արծվիկ Մինասյան
13. Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սանիր» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին
Լևոն Յոլյան
14. Աղասի Սարգսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչից տարկետում տալու մասին
Լևոն Մկրտչյան
15. Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը որպես նվիրատվություն ընդունելու, «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, այն տեղափոխելու և վերականգնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հասմիկ Պողոսյան
16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
17. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Սպայի տուն» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
20. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինուժ» ստուդիա» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
21. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
22. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
23. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր» պետական հիմնարկ ստեղծելու մասին
Արա Նազարյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 97-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արա Նազարյան
25. Հարցը հանված է
26. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Դավիթ Լոքյան
27. «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին
Դավիթ Լոքյան
28. Հայաստանի Հանրապետության համայնքներին գույք նվիրաբերելու մասին
Դավիթ Լոքյան
29. Շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին
Նարեկ Սարգսյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նարեկ Սարգսյան
31. Հարցը հանված է
32. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նարեկ Սարգսյան
33. Հարցը հանված է
34. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը հաստատելու մասին
Գագիկ Խաչատրյան
35. Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Բաբաջանյան-Հին Սիլիկյան) ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման մասին
Տարոն Մարգարյան
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 814-Ն և 2010 թվականի մարտի 18-ի N 316-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին
Տարոն Մարգարյան
37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 980-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Վախթանգ Միրումյան
38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն ու 2016 թվականի մարտի 17-ի N 284-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին
Արամ Հարությունյան
39. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում ու 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին
Արթուր Առաքելյան
40. «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ- ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներին հավանություն տալու մասին
Արամ Հարությունյան
41. Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները հաստատելու մասին
Արամ Հարությունյան
42. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման Հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արծվիկ Մինասյան
43. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
44. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Վարդան Եղիազարյան
45. Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի հաշվետվության մասին
Արման Սահակյան
46. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին
Արման Սահակյան
47. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
48. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Մարտին Սարգսյան
49. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Արփինե Հովհաննիսյան
50. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
51. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
52. «Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և վերականգնման վարկերի բանկի (KFW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողության ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին
Գագիկ Խաչատրյան
53. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արմեն Երիցյան
54. Գ Ա Ղ Տ Ն Ի
Լևոն Յոլյան
55. Գ Ա Ղ Տ Ն Ի
Լևոն Յոլյան
56. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արմեն Մուրադյան
57. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արամ Հարությունյան