Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

29 Մայիսի, 2013

1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին
Դերենիկ Դումանյան
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին
Շավարշ Քոչարյան
3. Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը և համալիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին
Արմեն Երիցյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին լիազորություն վերապահելու մասին
Վահրամ Ավանեսյան
5. «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին
Սեյրան Օհանյան
6. «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին
Սեյրան Օհանյան
7. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Պավել Սաֆարյան
8. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Պավել Սաֆարյան
9. «2012 թվականի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Պավել Սաֆարյան
10. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Միջազգային համադրումներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ստեփան Մնացականյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
12. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի պետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Վախթանգ Միրումյան
13. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Վախթանգ Միրումյան
14. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Վախթանգ Միրումյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 685-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
16. Պետական գույքն օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1593-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արման Սահակյան
17. Գույք ամրացնելու մասին
Արման Սահակյան
18. «Սոֆտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին
Աշոտ Մարտիրոսյան

Լրացուցիչ

19. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արամ Հարությունյան
20. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրին հավանություն տալու մասին
Դերենիկ Դումանյան
21. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին
Անդրանիկ Անդրեասյան