Կառավարության նիստի օրակարգ

17 Ապրիլի, 2025

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
2. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
3. Բնակելի տարածքներ նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
4. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
5. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
7. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
8. Համաձայնագրեր կնքելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
9. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 1996-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
10. Գույք նվիրաբերելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1034-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
12. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին
(Զեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
13. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
14. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
15. «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
16. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
17. Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
18. Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
19. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
21. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
22. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
23. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Արփինե Սարգսյան
27. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
28. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին
(Զեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
29. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
30. «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին
(Զեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
31. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ` Արա Մկրտչյան
32. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
Տվյալների վերջին թարմացումը` 2025-04-18 09:35:29

Օրակարգերի արխիվ