Կառավարության նիստի օրակարգ

10 Ապրիլի, 2025

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՊՍԻԼՈՆ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐԻՄԱՌՈՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՊՐԻՄԱՌՈՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 390-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 87-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
5. Գույք ամրացնելու և նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
7. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Էդուարդ Հակոբյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
10. Հայաստանի Հանրապետությունից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
11. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
12. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները հաստատելու, սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորված կազմակերպություն ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
13. Գաղտնի
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
14. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
15. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների ոլորտների գծով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
16. Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումներում լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արտաքին գործերի նախարարի տեղակալ` Ռոբերտ Աբիսողոմոնյան
17. Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին
(Զեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
18. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
19. Մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
20. Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
23. Գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու, գույք միավորելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
24. Վարժական հավաքներ հայտարարելու մասին (գաղտնի՝ 3-րդ և 4-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
25. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
26. Անհատույց օգտագործման իրավունքով տրանսպորտային միջոցներ ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
27. Անշարժ գույք ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
28. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
30. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
Տվյալների վերջին թարմացումը` 2025-04-11 09:55:36

Օրակարգերի արխիվ